Պաշտոնական. Իվան Ռակիտիչը վերադարձավ իր նախկին ակումբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պաշտոնապես տեղափոխվել է «Սևիլյա»: Անդալուզյան ակումբը տեղեկացնում է, որ 4 տարվա ժամկետով պայմանագիր է կնքել 32-ամյա ֆուտբոլիստի հետ:

Կատալոնացիները միաժամանակ հայտնում են, որ խորվաթի տրանսֆերը կազմել է ընդամենը 1,5 միլիոն եվրո: Եվս 9 միլիոն նախատեսված են որպես հնարավոր պարգևավճարներ:

Բլաուգրանայի հետ Ռակիտիչի պայմանագրի ավարտին 10 ամիս էր մնացել: «Կապտանռնագույններին» նա միացել էր 2014 թվականին` հենց «Սևիլյայից»: «Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը 310 խաղ է անցկացրել, որոնցում 35 գոլ է խփել, 42 գոլային փոխանցում կատարել և 13 տիտղոս նվաճել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով