«Բարսելոնան» մոտ է «Լիվերպուլի» ֆուտբոլիստի տրանսֆերին. պայմանագիրը համաձայնեցված է

«Լիվերպուլի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Այն նախատեսված կլինի 3 տարով և հնարավորություն կտա երկարաձգել ևս մեկով, վստահեցնում է Sport.es-ը:

«Բլաուգրանան» նախատեսում է տրանսֆերը ձևակերպել 15 միլիոն եվրոյով, որը հնարավոր պարգևավճարների շնորհիվ կարող է հասնել 20 միլիոնի: Նիդեռլանդցու խաղամակարդակի համեմատ նման ցածր գնի պատճառը նրա գործող պայմանագրի մոտալուտ ավարտն է: Այն նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Վեյնալդումի հրավերքը «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ցանկությունն է: Նրանք համատեղ աշխատել են Նիդեռլանդների հավաքականում: Կիսապաշտպանը պետք է դառնա թիմից հեռացած Իվան Ռակիտիչին և հեռանալուն մոտ գտնվող Արտուրո Վիդալին փոխարինողը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball