Ինչո՞ւ է եվրոպական երկրում քչացել հայ ֆուտբոլիստների թիվը. բացատրում է Կարեն Դոխոյանը

Գրեթե մեկ ամիս է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը Սլովակիայի առաջնության «Զեմպլին Միխալովցե» ակումբից տեղափոխվել է «Նիտրա»: Sportx.am-ը կապնվեց «Լեգալ Սպորտ» գործակալության գլխավոր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանի հետ, որպեսզի նա գնահատի Արմենի նորամուտը նոր թիմում, ինչպես նաև ամփոփի մյուս հայերի տեղափոխությունը Սլովակիա:

— Ինչո՞ւ Արմենը «Զեմպլինից» տեղափոխվեց «Նիտրա»:

— Առաջին հերթին` «Նիտրան» ավելի բարձրակարգ թիմ է: Այնտեղ Արմենի համաձայնագրի պայմաններն ավելի լավն են, քան «Զեմպլինում»: Բացի այդ, «Նիտրայի» մարզիչն էր շատ ուզում հրավիրել Արմենին: Ֆուտբոլիստի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ ավելի լավ է նա այնտեղ տեղափոխվի: Խաղաժամանակ նույնպես ավելի շատ կստանա:

— Անցկացված 5 խաղերում նա ընդամենը մեկում է մեկնարկային կազմում եղել, իսկ վերջին մրցավեճում մնաց պահեստայինների թվում:  Դա քիչ չէ՞:

— Հիմա նա ադապտացիայի շրջան է անցնում: Նոր ակումբ է, նոր մարզիչ, նոր թիմակիցներ: Մեզ համար կարևորն այն է, որ նա անցնի այդ ադապտացիան և լիարժեք ցույց տա այն ամենն, ինչին ընդունակ է, և ամենակարևորը` գոլեր խփի: Հարձակվողից հենց գոլեր են սպասում: «Նիտրան» մեծ հույսեր է կապում մեր ֆուտբոլիստի հետ: Արմենը շատ արագ է սովորել լեզուն, ինչը գովելի է, հաղորդակցման խնդիր չկա: Մնացած ամեն ինչ նրանից է կախված: Ներքին համոզմունք կա, որ նա կարող է խաղալ այդ և ավելի բարձր մակարդակում:

— Նշեցիք, որ «Նիտրայում» Հովհաննիսյանն ավելի շատ խաղաժամանակ կստանա, բայց նախորդ մրցաշրջանի վերջում նա «Զեմպլինում» էլ սկսել էր մշտապես խաղալ: Ինչո՞ւ նման դեպքում փոխել թիմը:

— Ոչ միայն խաղում, այլ նաև գոլեր էր խփում: Միանշանակ ճիշտ եք: Արդեն ադապտացվել էր, բայց սա քայլ առաջ էր` ըստ մեզ: Նորից նշեմ «Նիտրայում» ավելի լավ պայմանագրի գործոնը: «Զեմպլինն» ուզում էր Արմենի հետ նոր համաձայնագիր կնքել, բայց պայմանները չէին փոխվում, մարզչի հետ էլ խնդիրներ կային: Նման իրավիճակում խորհրդակցեցինք և տեղափոխությունը կայացավ: Ֆուտբոլում ոչ ոք ապահովագրված չէ պահեստային դառնալուց: Արմենը նպատակասլաց է, աշխատասեր: Հուսամ` կարճ ժամանակում նա կհամալրի մեր ազգային հավաքականը:

— Գործարքի մասին տեղեկությունները շատ քիչ էին: Տրանսֆե՞ր էր, թե՞…

— Քանի որ Արմենն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստն է, փակագծեր չեմ ուզենա բացել: Միայն նշեմ, որ վարձակալությամբ է «Նիտրայում»: Շնորհակալ եմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանին, որ ըմբռնումով մոտեցավ հարցին` ցուցաբերելով պրոֆեսիոնալ վերաբերմունք: Ակումբը հասկացավ ֆուտբոլիստի դիրքորոշումը, որ նա ուզում է մնալ Սլովակիայում:

— «Զեմպլինում» էին ևս երկու հայ ֆուտբոլիստներ: Ինչո՞ւ այնտեղ չմնաց Հովհաննես Հարությունյանը:

— Հովիկը շատ ոգևորված էր այդ տեղափոխությունից, նույնը նաև ակումբը, որ այդպիսի խաղացող ունեն: Նա արդեն խաղում էր հիմնական կազմում,  շատ ակումբներից առաջարկներ կային, բայց ծանր վնասվածքը բերեց նրան, որ միասին որոշեցինք` նա վերադառնա «Արարատ-Արմենիա»: Ֆուտբոլիստն ուզում էր վերկանագնումը Հայաստանում անցնի: Վիրահատությունում մեծ դեր խաղաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, քանի որ Հովիկը երիտասարդական հավաքականից է: Շնորհակալ ենք ՀՖՖ-ին, որ կողքի չմնաց: Նրա վերադարձում «Արարատ-Արմենիան» նույնպես հետաքրքրված էր:

— Իսկ Էրիկ Ազիզյանն ինչո՞ւ վերադարձավ:

— Էրիկն ինքը որոշեց վերադառնալ Հայաստան, քանի որ «Զեմպլինի» գլխավոր թիմում խաղաժամանակը շատ քիչ էր ստանում: Չնայած մինչև հիմա էլ դեմ եմ նրա այդ որոշմանը, բայց Էրիկն այլևս չի հանդիսանում մեր գործակալության խաղացողը:

— Դա՞ էր համագործակցությունն ավարտելու պատճատը:

— Ոչ: Հայաստանում նա սկսեց խաղալ «Արարատ-Արմենիա-2»-ի կազմում` Առաջին խմբում: Այնտեղ Էրիկի ցուցադրած խաղն այն չէր, որը սպասում էինք նրանից: Միասին որոշեցինք ավարտել համագործակցությունը: Շատ ուրախ եմ, որ հիմա «Փյունիկում» է: Հաջողություն եմ մաղթում նրան:

— Այժմ կա՞ն այլ ֆուտբոլիստնոր, ովքեր շուտով կտեղափոխվեն Սլովակիա:

— Հայ երիտասարդ ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են ոչ միայն Սլովակիայում, այլ նաև ուրիշ շատ երկրներում: Ցավոք, այժմ լավագույն 18-ամյա ֆուտբոլիստները պարտադիր տեղափոխվում են Երևանի ԲԿՄԱ ակումբ: Հիմնական խնդիրը դա է: Ցանկալի է, որ այդ հարցում փոփոխություն լինի, պարտադիր պայմանը հանվի, որպեսզի կարողանանք մեր հաճախորդներին ուղարկել Եվրոպա:

— Հնարավո՞ր չէ դա անել, երբ նրանք 20 տարեկան կլինեն:

— Իհարկե, ամենատաղանդավորները կկարողանան հետագայում նույնպես տեղափոխվել Եվրոպա, մենք զբաղվում ենք այդ հարցով: Հիմա նրանք 2 տարի կորցնում են: Եվրոպացիների համար էլ ցանկալի է 18 տարեկանին հրավիրել, քանի որ նրանք 2 տարի շատ ժամանակ կունենան այդ ֆուտբոլիստի կրթել և նախապատրաստել եվրոպական ֆուտբոլին:

Հայկ Հովհաննիսյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball