Մեր մրցակիցները. Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ազգային հավաքականի հայտացուցակում փոփոխություն է կատարվել: Թիմի հիմնական դարպասապահ Ստոյլե Դիմիտրևսկու հանձնած թեստի պատասխանը դրական է եղել, նրա մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել:

Իսպանական «Ռայո Վալեկանոյում» հանդես եկող ֆուտբոլիստը չի մեկնել Սկոպյե, որտեղ օգոստոսի 5-ին բալկանները մրցելու են Հայաստանի հավաքականի հետ:

Մակեդոնացիների գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հավաքական է հրավիրել կիպրոսյան «Էթնիկոսում» հանդես եկող դարպասապահ Մարտին Բոգատինովին:

Նշվում է նաև, որ մակեդոնացիների հավաքի ժամանակ զգացնել է տվել կիսապաշտպան Դանիել Ավրամովսկու նախկին վնասվածքը: Նա նույնպես բաց է թողնելու Հայաստանի ու Վրաստանի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումները:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball