Պաշտոնական. «Այաքսի» առաջատար ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է, որ ձեռք է բերել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին:  23-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա ժամկետով պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

Ոչ պաշտոնական տեղեկությամբ` տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կարող է հասնել 45 միլիոնի:

Նիդերլանդցին տարեկան ստանալու է 6 միլիոն եվրո աշխատավարձ:

Վան դե Բեկն ընտրել է 34 համարի խաղաշապիկը: Նա հայտնել է, որ դա «Այաքսի» նախկին կիսապաշտպան Աբդելհակ Նուրիի պատվին է, ով 2017 թվականին ամստերդամցիների խաղի ժամանակ ուշագնաց է եղել և 3 տարի մնացել կոմայում: Նա խաղում էր 34 համարով:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball