Աղբյուր. Ամենայն հավանականությամբ Մեսսին կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմնա թիմում: TyC Sports-ի լրագրող Մարտին Արվելյոն տեղեկացնում է, որ այսօր վերջնական որոշում է կայացվելու արգնտինացու ապագայի հարցում: 33-ամյա ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին երեկ ժամանել է Կատալոնիա, որպեսզի բանակցի «բլաուգրանայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի հետ: Հանդիպման ժամանակ վերջինս կտրականապես հրաժարվել է տրանսֆերի հանել կամ անվճար բաց թողնել թիմի ավագին:

Քանի որ Մեսսին չի ցանկանում սկանդալով հեռանալ ակումբից, մեծ է հավանականությունը, որ նա կորոշի մինչև գործող պայմանագրի ավարտը մնալ «Բարսելոնայում»: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Խորխե Մեսսին այսօր հաստատել է, որ նրա որդին դիտարկում է Կատալոնիայում մնալու հարցը:

Ավելի վաղ Մեսսին պաշտոնապես դիմում էր ուղարկել ակումբին, որում հայտնել էր պայմանագիրը խզելու կետից օգտվելու մասին, սակայն «բլաուգրանան» նրան պատասխանել էր, որ այդ հնարավորությունից օգտվելու ժամկետը սպառվել է: «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր արգենտինացու հետ 5 տարվա պայմանագիր կնքել և նրան 500 միլիոն եվրոյի վճարել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball