Ինչպե՞ս է փոխվել Ազգերի լիգան և ԱԱ-2022-ում հայտնվելու ի՞նչ շանս է տալիս

Մեկնարկում է Ազգերի լիգայի 2020-2021թթ խաղարկությունը: Ձևաչափում կատարվել են փոփոխություններ, որոնց մասին հիշեցրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նախորդ խաղարկության չեմպիոն դարձավ Պորտուգալիան, սակայն փլեյ-օֆֆի որոշ խաղեր, որոնք Եվրո-2020-ի ուղեգիր են տալու, դեռ չեն կայացել:

Երբ է մեկնարկը

Այսօր` սեպտեմբերի 3-ին մեկնարկում է խմբային փուլը: 6 տուրերն անցկացվելու են սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին: Փլեյ-օֆֆ փուլի ժամկետները դեռ չեն որոշվել:

Ովքեր են մասնակցում

ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկներն ըստ Ազգերի լիգայում նրանց վարկանիշի բաժանվել են 4 դիվիզիոնների:  A լիգայում են 1-16 տեղերի թիմերը, B լիգայում` 17-32, C լիգայում` 33-48, իսկ D-ում` 49-55:

Վիճակահանության արդյունքները

A լիգա

Խումբ A1. Նիդերլանդներ, Իտալիա, Բոնսիա և Հերցեգովինա, Լեհաստան
Խումբ A2. Անգլիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա
Խումբ A3. Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Խորվաթիա
խումբ A4. Շվեյցարիա, Իսպանիա, Ուկրաինա, Գերմանիա

B Լիգա

Խումբ B1. Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա
Խումբ B2. Չեխիա, Շոտլանդիա, Սլովակիա, Իսրայել
Խումբ B3.Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Հունգարիա
Խումբ B4. Ուելս, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բուլղարիա

C Լիգա

Խումբ C1. Չեռնոգորիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան,
Խումբ C2. Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ
Խումբ C3. Հունաստան, Կոսովո, Սլովենիա, Մոլդովա
Խումբ C4. Ալբանիա, Բելառուս, Լիտվա, Ղազախստան

D լիգա

Խումբ D1. Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Անդորրա, Մալթա
Խումբ D2. Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան-Մարինո

Ինչպիսի ձևաչափ ունի Ազգերի լիգան

Թիմերը միմյանց դեմ խաղում են տանը և դրսում: Ա լիգայի 4 խմբերի հաղթողները կհայտնվեն Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում (կիսաեզրափակիչներ, երրորդ տեղի խաղ և եզրափակիչ): B, C և D լիգաների խմբերի հաղթողները կբարձրանան ավելի բարձր դիվիզիոն: Ա և B լիգայի խմբերում վերջին տեղ գրաված թիմերը կնահանջեն ավելի ցածր դիվիզիոն:

Քանի որ C լիգայում 4 խումբ են, իսկ D-ում` 2, C-ից դուրս կմնան 2 թիմեր: Այդ թիմերը կորոշվեն անցումային խաղերով (տնային և արտագնա): Եթե C լիգայում վերջին տեղ գրաված թիմը զուգահեռաբար, հայտնի ԱԱ-2022-ի անցումային խաղերում, ապա C լիգայից ինքնաբերաբար դուրս կմնան վարկանիշային աղյուսակի 47-րդ և 48-րդ տեղերի թիմերը:

Ինչպես է Ազգերի լիգան կապված ԱԱ-2022-ի որակավորման փուլի հետ

Աշխարհի առաջնության ընտրական փուլը փոփոխության չի ենթարկվել: Եվրոպայից Մունդիալին մասնակցելու են 13 երկրներ: Ընտրական փուլի 10 խմբերի հաղթողներն անմիջական ուղեգիր կստանան: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերին կգումարվեն Ազգերի լիգայի խմբերում 2 լավագույն հաղթողները (կընտրվի մրցաշարի վարկանիշի հիման վրա): Այդ 12 թիմերը փլեյ-օֆֆում կխաղարկեն վերջին 3 ուղեգրերը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball