Կայացավ VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

ՀՖՖ գրասենյակում կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը, տեղեկանում ենք «Ուրարտուի» պաշտոնական կայքից:

Գավաթի խաղարկությանը մասանակցելու են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր թիմերը և Առաջին խմբի այն ակումբները, որոնց գլխավոր թիմերը հանդես չեն գալիս Բարձրագույն խմբում։ Ընդհանուր 14 թիմեր:

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանի համեմատ փոխվել է նաև մրցաշարի ձևաչափը։ Այսուհետև բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) անցկացվելու են 2 խաղով՝ մեկական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։ Բոլոր փուլերի մասնակից զույգերը որոշվելու են կույր վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո անցկացվելու է հաջորդ փուլի վիճակահանությունը։

Գավաթի խաղարկության հանդիպումներն անցկացվելու են 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

VBET Հայաստանի Գավաթ խաղարկության 1/8-րդ եզրափակչում 6 զույգ է լինելու, քանի որ նախորդ խաղարկության գավաթակիր «Նոան» և եզրափակչի մասնակից «Արարատ-Արմենիան» իրենց ելույթները սկսելու են քառորդ եզրափակչից:

Վիճակահանության արդյուքնները.

«ԲԿՄԱ» — «Լոռի»

«Վեստ Արմենիա» — «Գանձասար-Կապան»

«Վան» — «Նորավանք»

«Արարատ» — «Սևան»

«Ուրարտու» — «Փյունիկ»

«Շիրակ» — «Ալաշկերտ»

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball