Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին (տեսանյութ)

«Արարատի» ու «Փյունիկի» կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ձերբակալությունից ազատ են արձակվել: Լրացել է նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը` 72 ժամը:
Ֆուտբոլիստներին դիմավորել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում են եղել «Արարատի» կիսապաշտպաններ Դավիթ Մանոյանը, Կարեն Մուրադյանը և այլ ֆուտբոլիստներ:
Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Ֆուտբոլիստների ազատության դուրս գալն ուղիղ եթերում ցուցադրել է News.am-ը: