Մարաշլյանը դարձել է տպավորիչ դուբլի հեղինակ (տեսանյութ)

MLS-ի վերսկված կանոնավոր առաջնության 8-րդ տուրում «Լոս-Անջելեսը» 5:1 հաշվով ջախջախել է «Սան-Խոսեին»:

21-րդ րոպեին պտտեցրած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը:  69-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը բարդ իրավիճակում արագ կողմնորոշվել է և էլեգանտ հարվածով դուբլի հեղինակ դարձել:

Խփած 4 գոլով նա հավասարվել է առաջնության լավագույն ռմբարկուներին: Ավելի վաղ Դիեգոն դարձել էր «MLS-ի վերադարձ» կարճ մրցաշարի լավագույն ռմբարկու:

Բոբ Բրեդլիի գլխավորած թիմն Արևմտյան կոնֆերենցիայում վաստակել է 12 միավոր և բարձրացել երրորդ տեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով