Կապառոս. «Մխիթարյանի բացակայությունն ազդում է թիմի վրա, պետք է ուժեղ թիմային խաղ ցուցադրենք»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մասնակցել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպման նախախաղային ասուլիսին: Իսպանացուն հարցեր են ուղղել միայն ասուլիսին ներկա գտնված մակեդոնացի լրագրողներ:

— Ինչպիսի սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից և առհասարակ Ազգերի լիգայից` հաշվի առնելով` Հայաստանի բախտն ինչ-որ տեղ բերել է, որ հայտնվել է C լիգայում` ՈւԵՖԱ-ի կողմից ձևաչափի փոփոխության շնորհիվ:

— Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին և առաջիկա խաղին: Պետք է շնորհավորել ՈւԵՖԱ-ին նրա գործունեության համար: Դա շատ կարևոր է: Մեր հավաքականում կան վետերաններ ու նորեկներ, և բոլորն էլ խանդավառությամբ լի են: Ցանկանում ենք բարձր արդյունքների հասնել: Մակեդոնիայի հավաքականը ևս լավ ու խաղակցված թիմ է, բայց մենք մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալ այս մրցաշարում:

— Արդյո՞ք դիտել եք 2018 թվականի Հայաստան – Մակեդոնիա խաղը (4:0), վերլուծե՞լ եք մակեդոնացի ֆուտբոլիստների խաղը և ի՞նչ հակախաղ եք փորձելու գտնել տանտերերի հարձակվողական ֆուտբոլիստների դեմ:

— Այսօր նույնիսկ մեկ շաբաթում աշխարհում շատ բան կարող է փոխվել, առավել ևս 2 տարի առաջ կայացած հանդիպման համեմատ: Գրեթե չեմ անդրադառնում այդ հանդիպմանը: Մակեդոնիայի հավաքականում կան լավ ֆուտբոլիստներ, և ցավալի է, որ դարպասապահ (Ստոլե Դիմիտրևսկին-խմբ.) հիվանդության պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը: Նա նորամուտը նշել է մեզ մոտ` «Գրանադայում»: Հայաստանի հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապացուցելու շատ բան ունեն և կփորձեն լավ խաղ ցուցադրել:

— Հաշվի առնելով, որ դուք իսպանացի եք, արդյո՞ք մտադիր եք իսպանական համ ու հոտ մտցնել Հայաստանի հավաքականի խաղի մեջ:

— Կարելի է ասել անհնարին է իսպանական խաղաոճն ամբողջությամբ ներարկել Հայաստանի հավաքականին, որովհետև տարբեր տեսակի ֆուտբոլիստների մասին է խոսք գնում: Սակայն ինչպես նշեցի, մեր ֆուտբոլիստները խանդավառությամբ են մոտեցել մրցաշարին և ապացուցելու բան ունեն: Ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում և կաշխատեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Կարծում եմ` Հայաստանի ընտրանին արժանի խաղ կցուցադրի:

— Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացակայում է, դա ինչ նշանակություն ունի թիմի համար: Արդյոք դա ավելի շատ կամ քիչ ճնշում է մյուս խաղացողների համար:

— Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ, դա ազդում է մյուսների վրա, հատկապես, երբ նա Մխիթարյանի նման խաղացող է: Բայց ունենք այն, ինչ ունենք: Այժմ պետք է շատ ուժեղ թիմային խաղ ցուցադրենք, յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա իր որակների վրա:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball