Մեսսին մնում է «Բարսելոնայում». հայտարարության տեքստը պատրաստ է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է մնալ թիմում: Marca-ն հայտնում է, որ արգենտինացին մտափոխվել է և մտադիր է մինչև պայմանագրի ավարտը` 2021 թվականի հունիսը  կատարել իր պարտականությունները:

Հիմնական պատճառ է նշվում «բլաուգրանայի» կողմից չոր դիրքորոշումը ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկացած գնով չվաճառելու հարցում: 33-ամյա հարձակվողը կարող էր միակողմանի խզել պայմանագիրը, սակայն այդ դեպքում ակումբը դատարան էր դիմելու, ինչը սկանդալի կվերածվեր, որը Մեսսին չի ցանկանում թույլ տալ: Նա որոշել իր հարազատ ակումբից հեռանալ միայն խաղաղ պայմաններում:

Sphera Sports-ը տեղեկացնում է, որ շուտով արգենտինացին պաշտոնապես կհայտնի թիմում մնալու մասին: Նրա հայտարարության տեքստն արդեն պատրաստ է:

Ավելի վաղ հարձակվողը ֆաքսի միջոցով «կապտանռնագույններին» հայտնել էր իր պայմանագրի կետից օգտվելու և համաձայնագիրը խզելու մասին, սակայն ակումբը նրան պատասխանել էր, որ այդ կետից օգտվելու ժամկետը լրացել է հունիսի 10-ին: Մեսսիին մտադիր էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել, որը նրան 5 տարվա համար 500 միլիոն եվրո էր վճարելու:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball