Մեսսի. «Մնում եմ «Բարսելոնայում», Բարտոմեուն աղետ է»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի հեռանալու ակումբից:

«Երջանիկ չէի և ուզում էի հեռանալ: Ինձ թույլ չտվեցին դա անել, այդ պատճառով մնում եմ ակումբում, որ դատական գործ չսկսվի: Ակումբի ղեկավարությունը, Բարտոմեուի գլխավորությամբ, աղետ է:

Խաղադաշտում իմ վերաբերմունքը չի փոխվի, անկախ նրանից, որ ցանկանում էի հեռանալ: Ցավոք, կարծում էի, որ իմ ժամանակն այստեղ ավարտվել է: Միշտ մտածում էի, որ կարիերաս այստեղ եմ ավարտելու:

Ակումբին ու նախագահին ամբողջ տարի ասում էի, որ ուզում եմ հեռանալ: Շատ հարցերում եմ դիմացել` մարզումների ժամանակ, հանդերձարանում, խաղերի ընթացքում: Նախագահն ասում էր, որ կարող եմ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ, բայց չկատարեց իր խոստումը:

Ուզում էի ակումբի հետ նոր տիտղոսներ նվաճել, որպեսզի մեծացնեմ «Բարսելոնայի» լեգենդարությունը: Բայց իրականությունն այն է, որ ղեկավարության կողմից երկար ժամանակ չի եղել որևէ ծրագրված քայլեր, նրանք միայն անցքեր են փակում:

Ցավ եմ զգում, որ որոշ մարդիկ կասկածի տակ դրեցին «Բարսելոնայի» հանդեպ իմ սերը: Դա ինձ թույլ տվեց հասկանալ, թե ովքեր են ստախոսները: Իմ սերը «Բարսայի» հանդեպ երբեք չի փոխվի:

Ցավալի է, որ այնպիսի լուրեր հրապարակվեցին, իբր կարող եմ դատի տալ իմ կյանքի ակումբին` «Բարսելոնային»: Երբեք նման քայլի չեմ գնա: Ես ցանկանում էի հեռանալ, որովհետև դա իմ իրավունքն էր, պայմանագրում էլ այդպես էր նշված: Հարգում էի պայմանագիրը, և դա ինձ վրա թանկ նստեց:

Ցանկանում էի հեռանալ, որովհետև մտածում էի կարիերայիս վերջին տարիները երջանիկ անցկացնել: Վերջին տարիներին երջանիկ չեմ «Բարսելոնայում»:

Միշտ «Բարսան» ամեն ինչից բարձր եմ դասել: Շատ անգամներ հնարավորություն եմ ունեցել լքել ակումբը և ուրիշ վայրում ավելի շատ գումար վաստակել: Մշտապես ավելի գրավիչ առաջարկներ եմ մերժել: Միշտ ասել եմ, որ սա իմ տունն է:

Դժվար էր որոշել, որ կա այլ վայր, որտեղ ավելի լավ է, քան այստեղ: Զգում էի, որ ինձ փոփոխություններ են անհրաժեշտ, ինչպես նաև նոր մարտահրավերներ»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ Մեսսին ցանկանում էր խզել պայմանագիրը, սակայն բլաուգրանան նրան հայտնել է, որ համաձայնագրի այդ կետն ակտիվացնելու ժամկետը սպառվել է հունիսի 10-ին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball