Հայաստանին 9:1 հաշվով ջախջախելուց հետո հաջորդ խաղում Իտալիան չկարողացավ հաղթել (տեսանյութ)

Ազգերի լիգայի A դիվիզոնի 1-ին խմբում մրցել են Իտալիան ու Բոսնիա և Հերցեգովինան: Արձանագրվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

57-րդ րոպեին հաշիվը բացել է Էդին Ջեկոն, իսկ 10 րոպե անց Լորենցո Ինսինյեի խելացի փոխանցումից հետո պատասխան գոլն է խփել Ստեֆանո Սենսին:

Այդ խմբի մյուս մրցավեճում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ընտրանու նկատմամբ: Միակ գոլը 61-րդ րոպեին է գրանցվել: Հանս Հատեբուրի փոխանցումից հետո անպաշտպան դարպասն է գրավել Սթիվեն Բերգվեյնը:

Այսպիսով, «նարնջագույնները» 3 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Իտալիան ու Բոսնիան ունեն 1-ական, իսկ Լեհաստանը` 0 միավոր:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում իտալացիներն ու բոսնիացիները Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին: «Սկուադրա աձուրայի» համար այս խաղն առաջինն էր Հայաստանի ընտրանու նկատմամբ 9:1 հաշվով հաղթանակից հետո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball