«Շնորհավորում եմ իմ թիմին նման խաղի համար». Խոակին Կապառոսի հետխաղյա ասուլիսը

Ազգերի լիգայի խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղից (2:1) հետո կայացավ հյուրերի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղյա ասուլիսը:

— Որքանո՞վ եք բավարարված թիմի խաղով, հաշվի առնելով, որ Հայաստանը վատ սկսեց խաղը, բայց հետո կարողացավ շտկել իր խաղը և վերջում գոլ խփել:

— Նախ շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար: Հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում 11-մետրանոցից: Արդյոք դա 11-մետրանոց էր, թե` ոչ, դուք ավելի լավ կիմանաք: Իմ թիմը չնահանջեց, չհուսահատվեց, շարունակեց խաղալ: Նաև շատ շոգ էր, և դա նույնպես ազդում էր թիմի վրա: Փաստորեն մեզ գոլ խփեցին միայն 11-մետրանոցներից:

— Ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի դարպասին նշանակված երկու 11-մետրանոցները: Ընդմիջման ժամանակ ի՞նչ խորհուրդ տվեցիք ֆուտբոլիստներին, որովհետև երկրորդ կեսում Հայաստանը սկսեց ավելի լավ խաղալ: Հաշվի առնելով այդ փաստը, ինչպե՞ս եք գնահատում հավաքականի շանսն այս խմբում:

— 11-մետրանոցների վերաբերյալ չէի ցանկանա գնահատական տալ, խուսափում եմ նման պրակտիկայից: Ընդմիջմանը ֆուտբոլիստներին խնդրեցի շարունակել խաղալ և ջանքեր գործադրել: Գոհ եմ թիմի խաղից: Գոլային պահեր ունեինք: Կարապետյանը երկու պահ ուներ, շատ անկյունայիններ իրացրեցինք: Եթե շուտ կարողանայինք առաջին պատասխան գոլը խփել, խաղի ելքը կարող էր այլ լինել: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներիս: Ինչ մնում է խմբային փուլում մեր ելույթներին, ապա մրցաշարը նոր է մեկնարկել: Կարծում եմ` հաջող ենք հանդես գալու:

— Ո՞ր թիմին եք համարում այս խմբի ֆավորիտ:

— Մեր խմբի թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Շատ կարևոր է մարզական բախտը, որն այսօր մեզ չժպտաց: Խմբում ցանկացածը կարող է հաղթել ցանկացածին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball