11-մետրանոցների տարափ. Հայաստանի հավաքականը պարտվեց Սկոպյեում (տեսանյութ)

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը մեկնարկեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ արտագնա խաղով:

Արդեն 3-րդ րոպեին բոսնիացի մրցավար Իրֆան Պելտոն 11-մետրոնց նշանակեց Հայաստանի հավաքականի դարպասին: Բալկան մրցավարը որոշեց, որ բալկանյան թիմի գրոհի ժամանակ Վարազդատ Հարոյանը միտումնավոր է արմունկով հարվածել մրցակցին: Նշակետեից անվրեպ հարված կատարեց Էզգյան Ալիոսկին:

Հետագայում մոտ 10 րոպե հայկական թիմը լավ տպավորություն թողեց, սակայն հետո խաղը կրկին հավասարվեց, իսկ 38-րդ րոպեին կրկին 11-մետրանոց նշանակվեց տանտերերի օգտին: Հովհաննես Համբարձումյանն օդային մենապայքարի ժամանակ արմունկով հարված կատարեց մրցակցին, երբ խախտում կատարելու կարիք չկար: Այս անգամ 11-մետրանոցը հստակ իրացրեց Իլյա Նեստերովսկին:

Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման մտան Էդգար Բաբայանը և Տիգրան Բարսեղյանը: Նրանք կտրուկ ակտիվացրեցին Հայաստանի հավաքականի խաղը: Տևական ժամանակ Խոակին Կապառոսի թիմը պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը, գոլային պահեր ունեին Բաբայանը, Արտակ Գրիգորյանը, Բարսեղյանը, սակայն այդպես էլ չկարողացան կրճատել հաշիվը: Խաղավերջում մակեդոնացիները մի քանի վտանգավոր հակագրոհներ ձեռնարկեցին, որոնք կարող էին հաշիվը խոշոր դարձնել: 90+2 րոպեին փայլուն դիրքից վրիպեց փոխարինման մտած Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Այդուհանդերձ, հաշիվը կրճատել հաջովեց: 90+3 րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո 11-մետրանոց վաստակեց Բալեկյանը, որը հստակորեն իրացրեց Տիգրանը:

Այսպիսով, Խոակին Կապառոսի նորամուտի խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Սեպտեմբերի 8-ին իսպանացու թիմը Երևանում կընդունի Էստոնիայի ընտրանուն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball