«Արարատը» նոր տիտղոսային հովանավոր ունի

2020/21 մրցաշրջանում «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը կլինի TotoGaming ընկերությունը։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

««Արարատ» ակումբի համար փոփոխությունների այս փուլում շատ ուրախ ենք համագործակցել հայկական շուկայում նման ճանաչված և կայացած ընկերության հետ։ Համոզված ենք, որ այս համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվեն ակումբի և երկրպագուների համար նախատեսված նոր գաղափարները։ Լիահույս ենք, որ միասին կհասնենք նոր հաջողությունների»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը։

[nls_add]

«Ուրախ ենք, որ մեր լեգենդար ակումբի համար այս կարևորագույն՝ վերածննդի ժամանակաշրջանում լինելու ենք «Արարատի» կողքին։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կնշանավորվի նոր հաղթանակներով և տիտղոսներով, որոնց «Արարատի» երկրպագուները վաղուց են սպասում»,- իր խոսքում նշել է TotoGaming ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball