Վահան Բիչախչյան. «Հայաստանի հավաքականին միշտ հեռուստացույցով եմ երկրպագել, իսկ հիմա թիմում եմ»

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին, որի ժամանակ խոսել է ազգային ընտրանի հրավիրվելու, կարիերայի ամենահիշարժան պահի, ցավալի վնասվածքի, հոր` Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ մարզվելու և այլ թեմաների մասին:

«Հայաստանի հավաքականում յուրաքանչյուր ֆուտբոլիստի դերը շատ կարևոր է: Մի մաս էլ կազմում են գյումրեցիները: Ժամանակին գյումրեցի շատ լավ ֆուտբոլիստներ ենք ունեցել, որոնք օրինակ են եղել շատերի համար: Կարծում եմ` կարևոր չէ գյումրեցի ես, երևանցի, թե այլ մարզից կամ քաղաքից: Բոլորս հավաքական ենք գալիս նրան նվիրվելու, մեր պատվի ու ազգի համար խաղալու:

Հայաստանի ազգային հավաքականի տղաներին միշտ հեռուստացույցով եմ երկրպագել, իսկ հիմա նրանց հետ եմ մարզվում: Աննկարագրելի են էմոցիաները, առօրյան, ամեն ինչ: Առաջին անգամ եմ հրավիրվել: Ամեն ինչ կանեմ, որ օգնեմ մեր հավաքականին, մեր տղաներին, քանի որ նրանց կողքին ինձ ավելի ուժեղ եմ զգում: Ինձ թվում է` նրանց փորձը կփոխանցեն ինձ»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:

Ամբողջական հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball