Արշակ Կորյան. «Հանդիպումից առաջ մտքովս անցավ, որ խաղում եմ Մխիթարյանի դիրքում»

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արշակ Կորյանը մասնակցեց Ազգերի լիգայում Էստոնիայի ընտրանու դեմ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին:

— Մակեդոնիայի դեմ խաղում որքանո՞վ խանգարեց մեկնարկային կազմում միանգամից 5 նորեկների հայտնվելը և ինչպե՞ս եք գնահատում թիմակիցների հետ համագործակցությունը:

— Այդքան նորեկների առկայությունը մի փոքր բացասական ազդեց, որովհետև Մակեդոնիան ավելի խաղակցված թիմ էր: Եթե նախապատրաստվելու ավելի շատ ժամանակ ունենայինք, հաստատ ավելի լավ հանդես կգայինք:

— Մակեդոնիայի դեմ խաղում հանդես էիք գալիս ենթահարձակվողի դիրքում, որում սովորաբար գործում է Հենրիխ Մխիթարյանը: Դա որոշակի լարվածություն հաղորդե՞լ էր Ձեզ:

— Չէր ճնշում, բայց խաղից առաջ այդ միտքը գլխովս անցավ: Բայց հանդիպման ժամանակ արդեն չէի կարող այդ մասին մտածել, որովհետև կենտրոնացած էի խաղի վրա:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր նորամուտի խաղը:

— Արդյունքը խոսուն է: Կարող էի ավելի լավ խաղալ, նույնը նաև թիմը:

— Գիտենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանի հետ ազգական եք: Հավաքականին միանալուց առաջ զրուցե՞լ եք նրա հետ:

— Դեռ հրավերից առաջ էի նրա հետ զրուցել: Նա միշտ ինձ դրական էր տրամադրում: Ասում էր` թիմում մթնոլորտը լավն է, ինձ լավ կընդունեն: Խորհուրդներ էր տալիս ինձ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball