Էստոնիայի գլխավոր մարզիչ. «Նույնիսկ առանց Մխիթարյանի, Հայաստանը լավ շանսեր ունի»

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի դեմ Երևանում կայանալիք հանդիպումից առաջ Էստոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Կարել Վոլայդը նախախաղային ասուլիս է տվել:

— Ինչպիսի՞ խաղ եք սպասում վաղը, և արդյո՞ք Հայաստանի հավաքականի գերաստղ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը հավասարեցնում է թիմերի շանսերը:

— Բավականին դժվարին հանդիպում եմ սպասում: Երկու թիմերն էլ պարտվել են մեկնարկային խաղերը, բայց կփորձեն հնարավոր ամեն ինչ անել վաղը հաղթելու համար: Շանսերը հավասար են: Ինչ վերաբերվում է Մխիթարյանի բացակայությանը, իհարկե նա մեծ աստղ է, սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանն առանց նրա անցկացրած նախորդ մրցավեճում կարողացել է թիմային խաղ ցուցադրել: Այնպես որ, նույնիսկ առանց Մխիթարյանի Հայաստանը լավ շանսեր ունի:

— Վրաստանի հավաքականը Ձեր թիմի դեմ խաղում շատ լավ էր վերահսկում գնդակը և հատկապես ակտիվ գործում եզրերում: Մոտավորապես այդպիսի խա՞ղ եք ակնկալում Հայաստանի հավաքականից:

— Իրավացի եք, Վրաստանը հիմնականում եզրերով էր գործում, բայց դա չի նշանակում, որ չէր փորձում այլ կերպ խաղալ: Գրոհում էր նաև կիսապաշտպանությունից, շատ ակտիվ էր Ջաբա Կանկավան և մյուսները: Կարծում եմ` Հայաստանը վաղը նույնպես տարբեր ուղղություններով կկազմակերպի գրոհները:

— Հետևելով Հայաստանի առաջնությունում Իլյա Անտոնովի ու Նիկտա Բարանովի ելույթներին, բնականաբար ընդհանուր պատկերացում կազմած կլինեք հայկական ֆուտբոլի մակարդակի մասին: Ի՞նչ տպավորություն ունեք: Արդյո՞ք էստոնացի ֆուտբոլստների տեղափոխությունը Հայաստան նրանց կարիերայի համար առաջխաղացում է:

— Բնականաբար, հետևել եմ այդ ֆուտբոլիստների ելույթներին: Ուրախ եմ, որ նախորդ առաջնությունում նրանք պայքարում էին չեմպիոնության համար: Հայաստանում կան լավ ենթակառուցվածքներ: Էստոնիայի պես այստեղ նույնպես 4-5 ակումբ պայքարում են բարձր տեղերի համար, իսկ մյուսներն այդքան էլ ուժեղ չեն: Անտոնովի ու Բարանովի պես ֆուտբոլիստներին հրավեիրելով Հայաստանի առաջնությունը հետզհետե կուժեղանա և ես կշարունակեմ հետևել մրցաշարին, քանի որ Իլյան դեռ այստեղ է խաղում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball