Իսպանիան ջախջախեց Ուկրաինային, Գերմանիան կրկին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիան Մադրիդում 4:0 հաշվով ջախջախել է Ուկրաինային: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթողի հարցը գործնականում լուծել է մեկնարկային 32 րոպեների ընթացքում: Արդեն 3-րդ րոպեին Անսու Ֆատիի վաստակած 11-մետրանոցը հստակորեն իրացրել է Սերխիո Ռամոսը: 29-րդ րոպեին Ռամոսը գլխի հիանալի հարվածով դուբլի հեղինակ է դարձել, իսկ քիչ անց շքեղ գոլ խփել խաղի մյուս հերոսը` Ֆատին: «Բարսելոնայի» հարձակվողը դարձավ Իսպանիայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Նա 17 տարեկան 311 օրական է:

Խաղավերջում չորրորդ գոլն է խփել փոխարինման մտած Ֆերրան Տորրեսը:

Ա լիգայի 4-րդ խմբի մյուս խաղում Գերմանիան մրցել է Շվեյցարիայի հետ և կրկին բաց թողել հաղթանակը: 14-րդ րոպեին «բունդեսթիմին» առաջ է մղել Իլկայ Գյունդողանը, սակայն երկրորդ կեսում Սիլվան Վիդմերը պատասխան գոլն է խփել: 3 օր առաջ Յոահիմ Լյովի թիմը հաղթանակը բաց էր թողել իսպանացիների դեմ մրցավեճում (1:1):

Իսպանիան 4 միավորով առաջին տեղում է, Ուկրաինան ունի 3 միավոր, Գերմանիան` 2, իսկ Շվեյցարիան` 1:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով