Կապառոս. «Հենրիխ Մխիթարյանի հետ որևէ կոնֆլիկտ չկա, նա պատրաստ է խաղալ հավաքականի համար»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Էստոնիայի ընտրանու դեմ տնային հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել:

— Ի՞նչ եզրակացություններ եք արել Էստոնիա – Վրաստան խաղը դիտելուց հետո:

— Դիտել եմ խաղը: Մեր խմբում հավասար հնարավորություններով թիմեր են հանդես գալիս: Այստեղ բախտի գործոնը կարող է որոշիչ լինել: Ցանկացած հաջող կամ անհաջող գործողություն կարող է մեծ նշանակություն ունենալ:

— Ինչպիսի՞ խաղ եք վաղն անկնալում Էստոնիայի հավաքականից, հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ մեկնարկային տուրում պարտվել են:

— Երկու թիմերն էլ նմանատիպ` 4-4-2 տակտիկայով են գործում: Երկու թիմերն էլ նվիրումով կխաղան և կփորձեն գոլային պահեր ստեղծել: Կաշխատենք հուսալի խաղալ նաև պաշտպանությունում:

— Ի՞նչ հետևություններ եք արել Հյուսիային Մակեդոնիայից կրած պարտությունից և ինչո՞վ էր մրցակիցը գերազանցում մեր թիմին:

— Հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում, բայց մեր թիմը չկոտրվեց: Հետագայում ևս մեկ գոլ բաց թողեցինք, սակայն կարող էինք նույնիսկ չպարտվել: Մեծ նշանակություն ունեցավ շոգ եղանակի գործոնը: Բնականաբար, եթե քեզ հաղթում են, ուրեմն գերազանցել են, որովհետև ֆուտբոլում նշանակություն ունեն գոլերը: Պետք է խորը վերլուծություն կատարենք և հետևություններ անենք:

— Մակեդոնացիների դեմ խաղում Հայաստանի հավաքականը բազմաթիվ ստանդարտ իրավիճակներ խաղարկելու հնարավորություն ստացավ, բայց դարպասի գրավում չտեսանք: Արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանք տարվել է:

— Գոլ չխփելը պայմանավորված է մրցակցի խաղով, քանի որ նրանք խանգարում էին: Այդուհանդերձ, մենք ունենինք բավականին գոլային պահեր և կարող էինք դրանք իրացնել:

— Արդյոք փոփոխություններ արվելու են պաշտպանությունում, հաշվի առնելով, որ նախորդ խաղում որոշակի խնդիրներ ունեինք ձախ պաշտպանի դիրքում: Ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը, և արդյո՞ք Խորեն Բայրամյանը կարող է փակել այդ դիրքը:

— Առջևում 24 ժամ ունենք և դեռ կմտածենք, թե ինչպես կխաղանք:

— Հայաստանի հավաքականում Ձեր նորամուտը միանգամից պաշտոնական խաղում էր: Որքանո՞վ էր դժվար առանց ընկերական հանդիպումներ անցկացնելու մեկնարկել:

— Շատ ուրախ և երջանիկ եմ, որ գլխավորել եմ Հայաստանի հավաքականը: Մենք պետք է սերնդափոխություն կատարենք, բայց քայլ առ քայլ շարժվենք: Նորեկները շատ են, ուրախ եմ, որ ընտրության հնարավորություն ունեմ: Ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի հավաքականը լավ խաղա:

— Այս օրերին շատ է քննարկվում Հենրիխ Մխիթարյանի բացակայության հարցը, քանի որ Հայաստանի հավաքականի խաղի օրը նա «Ռոմայի» կազմում ընկերական հանդիպման է մասնակցել ու գոլ խփել: Կարո՞ղ եք ևս մեկ անգամ փաստել, որ կոնֆլիկտային իրավիճակ չկա և մյուս հավաքի ժամանակ նա կմիանա թիմին:

— Դատելով նրա հետ իմ զրույցից, կարող եմ ասել, որ կոնֆլիկտ գոյություն չունի: Հենրիխը պատրաստ է գալ հաջորդ հավաքին և ամենայն նվիրումով խաղալ Հայաստանի հավաքականի համար:

— Մարզումներից դատելով ի՞նչ կարծիքի եք հայկայան ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի` Վահան Բիչախչյանի մասին: Արդյո՞ք նա վաղը խաղաժամանակ կստանա:

— Նա ինձ հաճելիորեն զարմացրեց, թե իր որակներով և թե պրոֆեսիոնալիզմով: Նա մեծ ապագա ունի, ինչի մասին ասել եմ նրան: Կարծում եմ` Վահանը շատ արագ կարևոր դեր կսկսի խաղալ հավաքականի համար:

— Ի՞նչ կասեք Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին: Մակեդոնիայի դեմ խաղում նա վատ րոպեներ չանցկացրեց: Կարելի՞ է ենթադրել, որ Էստոնիայի հետ մրցավեճում նա մեկնարկային կազմում կլինի:

— Նորբերտոն կարևոր ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար: Խնդիրն այն է, որ Արգենտինայում մրցաշրջանը վաղուց է ավարտվել և նա թիմային մարզումներ չի անցկացրել: Առջևում 24 ժամ ունենք նրան մեկնարկային կազմում ընդգրկելու մասին մտածելու համար: Նորբերտոյին դեռ պակասում է խաղային ռիթմը:

— Մակեդոնացիների հետ խաղի ժամանակ ինչո՞ւ էին տեխնիկական գոտում բացակայում Ձեր օգնականներ Ռոման Բերեզովսկին և Սուրեն Չախալյանը:

— Որովհետև ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով 6 մարդուց ավելի չի թողնում նստել տեխնիկական գոտում:

— Նախորդ խաղում նկատելի էր, որ մրցակցի կիսադաշտում գնդակը կորցնելուց հետո մեր հավաքականը հենց այնտեղ փորձում էր վերադարձնել գնդակը: Ըստ Ձեզ, մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը թո՞ւյլ է տալիս գոնե խաղի զգալի մասը գործել նման ինտենսիվությամբ:

— Մենք արագ գոլեր բաց թողեցինք, և խաղի տրամաբանությունն էր թելադրում նման կերպ գործել, այլ ելք չկար:

— Չնայած Մակեդոնիայում պարտությանը, Հայաստանի հավաքականը երկրորդ կեսում հետաքրքիր էր գրոհում և առավելություն ուներ: Արդյո՞ք վաղը ծրագրում եք էլ ավելի հարձակվողական ոճով գործել:

— Բնականաբար, այո: Բայց չմոռանանք, որ կա մրցակից, որը խանգարելու է մեզ: Ամեն դեպքում մենք խանդավառությամբ լի ենք: Պետք է հստակ հասկանանք, թե ինչ է պետք անել գնդակով և առանց նրա:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball