Նաիր Տիկնիզյան. «Հրավեր եմ ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց…»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանը Sport 24-ի հետ զրույցում խոստովանել է, որ առաջարկ է ստացել խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: 21-ամյա ֆուտբոլիստն ազգությամբ հայ է, բայց ծնվել է Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի քաղաքացիություն ունի:

— Տեղեկություն կար, որ քեզ առաջարկել են հանդես գալ Հայաստանի հավաքականում: Խոսքն ազգայի՞ն ընրանու մասին էր, թե՞ երիտասարդականի:

— Հայաստանից առաջարկ կար 1,5, ինչպես նաև 1 տարի առաջ: Այդ երկուս առաջարկն էլ երիտասարդական հավաքականի վերաբերյալ էին, իսկ վերջերս ֆեդերացիայի աշխատողները կապնվեցին ինձ հետ, և այս անգամ խոսքն արդեն ազգային ընտրանու հանդես գալու մասին էր:

— Ինչո՞ւ մերժեցիր:

— Առաջին հերթին, միայն ընթացիկ մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները դադարեցին Ռուսաստանում լեգիոներ համարվել: Երկրորդ` այս պահին ընթանում եմ ռուսական հավաքականների համակարգով: Հրավիրվել եմ պատանեկան հավաքական (Մ19), հետո Մ20 ընտրանի, իսկ հիմա հույս ունեմ հրավեր ստանալ երիտասարդական հավաքականից:

Հաճելի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված է Հայաստանի հիմնական հավաքականը, հարգում եմ նրանց առաջարկը: Բայց ֆուտբոլային քաղաքականությունը փոխելը լուրջ քայլ է, և այստեղ ոչ մեկ ու ոչ էլ երկու գործոններ են հարկավոր հաշվի առնել: Կարևորն այն է, որ ցանկություն ունեմ ֆուտբոլ խաղալ, իսկ մնացածն էական չէ:

— Ծնողներդ ինչ-որ խորհուրդ տվե՞լ են:

— Նրանց վաղուց եմ հասկացրել, որ ինձ հետ նվազագույն չափով քննարկեն ֆուտբոլային հարցերը: Վերջնական որոշումը միշտ ես եմ կայացնելու: Նաև միայն ես եմ մտածելու այդ հարցերով: Սա իմ կարիերան է ու իմ ճանապարհը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball