Կապառոս. «Բոլորը լավ խաղացին»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ամփոփեց Ազգերի լիգայի խմբային փուլում Էստոնիայի ընտրանու նկատմամբ տնային հաղթանակը (2:0):

— Շնորհավորում ենք Ձեր առաջին հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ կասեք խաղի մասին:

— Շնորհակալություն, ես էլ շնորհավորեցի տղաներին: Բոլորը լավ խաղացին, համախմբված կոլեկտիվ ունենք: Խաղադաշտ էինք մտել միմիայն հաղթանակի համար: Լավ հանդես եկանք պաշտպանությունում և հարձակման գործողություններում:

— Առաջին խաղակեսի ընթացքում Արտակ Գրիգորյանն առողջական խնդիրներ ուներ: Ի՞նչ էր պատահել:

— Արտակը հարված էր ստացել, սակայն նա առաջատարի բնավորությամբ ֆուտբոլիստ է և շարունակեց խաղալ: Որևէ խնդիր այժմ չկա:

— Ձախ պաշտպանի դիրքում այսօր հանդես եկավ Արման Հովհաննիսյանը: Ի՞նչ կարծիքի եք նրա խաղի մասին: Ինչո՞ւ էր բացակայում Կամո Հովհաննիսյանը:

— Ես նպատակահարմար գտա, որ այսօր Արմանը խաղա: Շատ լավ հանդես եկավ պաշտպանությունում և հարձակման ժամանակ: Բացի այդ, կուզեի նշել նաև Սերոբ Գրիգորյանին, ով նույնպես ձախ պաշտպան է: Եթե նախկինում անհանգստանում էինք ձախ պաշտպանի դիրքի համար, ապա այժմ այս 2 ֆուտբոլիստով կարող ենք այդ դիրքի խնդիրը լուծել:

— Ինչպե՞ս կբացատրեք այն, որ հավաքականը երկրորդ անըդնմեջ մրցավեճում ավելի գրագետ ու կազմակերպված խաղ է ցուցադրում երկրորդ խաղակեսում: Ի՞նչն է խանգարում այդպես խաղալ առաջին րոպեից:

— Ֆուտբոլն 90 րոպե է տևում և այն տարբեր փուլերից է բաղկացած: Սակայն կարծում եմ` մեր թիմը բավականին հավասարակշռված խաղ ցուցադրեց երկու խաղակեսերում էլ: Նաև պետք է հաշվի առնել մրցակցի հանգամանքը, ով խանգարում է մեզ և նույնպես ցանկանում է հաղթել:

— Տիգրան Բարսեղյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց և գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ուներ: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը:

— Չէի ցանկանա ուշադրությունս սևեռել առանձին ֆուտբոլիստների վրա: Ամբողջ թիմն է լավ խաղացել ու հաղթել:

— Ինչպե՞ս կգնահատեք փոխարինման մտած ֆուտբոլիստների խաղը, և հատկապես Վահան Բիչախչյանի:

— Մեր փոխարինումները թարմացրեցին խաղը, լավ մտան խաղի մեջ: Վահանը տաղանդավոր և շնորհալի տղա է, մեծ ապագա ունի: Բիչախչայանի պես ֆուտբոլիստները հայկական ֆուտբոլի ապագան են: Կարելի է ասել, որ Վահանից երիտասարդ ֆուտբոլիստների համար նա կարող է լավ մոտիվացիայի պատճառ լինել, որ նրանք նույնպես կարող են հավաքականում հայտնվել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball