2 կարմիր քարտ և որոշիչ գոլ 90+4 րոպեին. Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգում

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում կայացել է Լյուքսեմբուրգ (Մ21) – Հայաստան (Մ21) հանդիպումը: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով:
24-րդ րոպեին հաշիվը բացել է Հովհաննես Հարությունյանը: 13 րոպե անց պատասխան գոլն է խփել Սեիդ Գորաչը:
Խաղավերջում ալբանացի մրցավարը խիստ որոշումներ է կայացրել հայկական թիմի ֆուտբոլիստների նկատմամբ: Երկրորդ դեղին քարտերի պատճառով 83-րդ րոպեին հեռացվել է Աշոտ Քոչարյանը, իսկ 89-ին Էդգար Գրիգորյանը, ով առաջին զգուշացումը ստացել էր հենց դրանից առաջ:
Անտոնիո Ֆլորեսի թիմը 9 ֆուտբոլիստով չի կարողացել պահպանել ոչ-ոքի արդյունքը և 90+4 րոպեին գոլ է բաց թողել Կենան Ավդուսինովիչից:
Այսպիսով, I խմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 միավորով մնաց նախավերջին` հինգերորդ տեղում: Լյուքսեմբուրգցիները նույնքան միավոր ունեն, բայց վերջին տեղում են: