«Ժամանակն է արժանի լինել այս գույները կրելուն». «Արարատը» ներկայացրեց նոր մարզաշապիկները (տեսանյութ)

«Արարատը» պաշտոնապես ներկայացրել է 2020-2021թթ. մրցաշրջանի խաղաշապիկները: մարզաշապիկի վրա պատկերված է ակումբի նոր տեխնիկական հովանավոր Toto Gaming-ի անվանումը:

Հատուկ պատրաստված տեսանյութում ակումբը ցույց է տվել Արկադի Անդրեասյանի լեգենդար գոլը «Բավարիային», ինչպես նաև Խորեն Հովհաննիսյանի ու Մարկոս Պիզզելիի շքեղ հարվածները:

Երևանցիների մարզաշապիկը ներկայացրել են Վսևոլոդ Երմակովը, Ժիրայր Մարգարյանը, Խուան Բրավոն, Դավիթ Մանոյանը, Դավիթ Խուրցիձեն և Ուրոշ Նենադովիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով