Ֆանտաստիկ Ռոնալդու, Ֆրանսիան ԱԱ-2018-ի եզրափակչի հաշվով հաղթեց Խորվաթիային (տեսանյութ)

Ազգերի լիգայում կայացավ հզոր հավաքականների խաղեր:

Գործող չեմպիոն Պորտուգալիան 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել Շվեդիայի նկատմամբ: Շքեղ դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին կեսում նա տուգանային հարվածով է գոլ խփել, իսկ երկրորդում` հաշվենկատ հարվածով:

Այդ գոլերը Կրիշտիանուի համար 100-րդն ու 101-րդն էին Պորտուգալիայի հավաքականում:

Սկանդինավները 44-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով են մնացել Գուստավ Սվենսոնի ստացած երկու դեղին քարտերի պատճառով:

A լիգայի 3-րդ խմբի մյուս խաղում աշխարհի չեմպիոն Ֆրանսիան Մունդիալ-2018-ի եզրափակչի պես 4:2 հաշվով հաղթել է փոխչեմպիոն Խորվաթիային:

Ֆրանսիացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Անտուան Գրիզմանը, Դայո Ուպամեկանոն, Օլիվյե Ժիրուն (11մետրանոց) և Անտոնի Մարսիալի հարվածից հետո ինքնագոլ են գրանցել դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի անվան դիմաց:  Բալկանների կազմում աչքի են ընկել Դեյան Լովրենը և Յոսիպ Բրեկալոն:

Պորտուգալիան ու Ֆրանսիան 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Խորվաթիան ու Շվեդիան մնացին 0 միավորով:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով