Պաշտոնական. Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ» (տեսանյութ)

Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»։
Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով:
«Արարատը» թոփ նորեկին ներկայացրել է հատուկ տեսանյութով: