«Նոան» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Հայաստանի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Նոան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:

Առաջին կեսում գոլ խփելուն ամենամոտն Ուրոշ Նենադովիչն էր, ով Մորի Կոնեի փոխանցումից հետո հարմար դիրքից հարվածեց դարպասապահի վրա: Երկրորդ կեսի սկսզբում հյուրերը մեծ ճշնում գործադրեցին և բացեցին հաշիվը: Կոնեի անհատական անցումից ու հիանալի փոխանցումից հետո դարպասը գրավեց Դավիթ Խուրցիձեն:

Հայաստանի փոխչեմպիոնը կարողացավ խաղի ընթացքը փոխել փոխարինումների շնորհիվ: Ասպարեզ դուրս եկած Արտյոմ Սիմոնյանը 86-րդ րոպեին տուգանային փայլուն հարվածով պատասխան գոլը խփեց:

Ընդամենը 3 րոպե անց հյուրերի տուգանային հրապարակում ընկավ «Նոայի» ֆուտբոլիստը: Մրցավարը չսուլեց, սակայն 18 վայրկյան անց, լսելով եզրային մրցավարի հուշումը, ցույց տվեց դեպի նշակետը: 11-մետրանոցը հարվածը սառնասրտորեն իրացրեց խաղի հերոս դարձած Արտյոմ Սիմոնյանը:

Այսպիսով, Իգոր Պիկուշչակի թիմն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց և 4 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Վարդան Բիիչախչյանը թիմը 3 միավորով նահանջեց հինգերորդ հորիզոնական, սակայն «Նոայից» մեկ խաղ քիչ է անցկացրել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով