Վարդան Բիչախչյան. «Նման մրցավարությունը պատուհաս է դառնում, դրվագից կես ժամ հետո են արձանագրում»

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Նոայի» հետ հանդիպումից (1:2) հետո կիսվել է իր տպավորություններով, որը ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Որպես այդպիսին խաղ չկար, ավելի շատ պայքար էր: Նման դաշտերում ֆուտբոլ խաղալն անիմաստ է: Ֆուտբոլ չկար: Լավ կլինի որ ֆուտբոլի ֆեդերացիան հետևություններ անի ու թույլ չտա, որ նման դաշտերում Բարձրագուն խմբի խաղեր անցկացվեն:

Ամբողջ 90 րոպեն անցավ պայքարում, երկու թիմերն էլ խաղում էին երկար փոխանցումներով: Կարողացանք արդյուանվետ հակագրոհ կարզամերպել, որից հետո զգոնությունը թուլացրեցինք: Ինչ-որ տեղ հոգնածությունն էր պատճառը, ինչ-որ տեղ էլ հաշիվը, Պարզ էր, որ այս խաղում հակառակորդը կարող էր խաղը փրկել միայն ստանդարտ դրություններից, որի հարցում էլ մենք օգնեցինք հակառակորդին: Սկզբում պետք չէր խախտել կանոնները, խախտեցինք ու գոլ բաց թողեցինք, իսկ երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա, թե ինչ տեղի ուենցավ: Նման մրցավարությունն արդեն պատուհաս է դառնում: Էպիզոդից կես ժամ հետո են արձանագրում իրավիճակը… չես հասկանում, թե նման մրցավության պայմաններում քեզ ինչպես պահես, որ ավելորդություններ թույլ չտաս: Ամեն դեպքում, այս հարցն էլ բավական մտահոգիչ է: Ուշադրություն դարձրեք, որպեսզի այսպիսի խայտառակ մրցավարական իրավիճակները հաճախակի բնույթ չկրեն»,- ասել է Վարդան Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ մրցավար Աշոտ Ղալթախչյանը «Նոայի» օգտին 11-մետրանոց է նշանակել խախտումից 18 վայրկյան հետո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով