Դավիդ Կամպանյա. «Վստահ եմ` այս իրավիճակը կփոխվի»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան «Լոռիի» դեմ տնային պարտությունից (1:2) հետո ասուլիսի ժամանակ ասաց.

«Լավ էինք խաղում, վերահսկում էինք հանդիպման ընթացքը: «Լորին» գործում էր հակագրոհներով: Մենք գոլ խփելու մեկ լավ հնարավորություն ունեինք, առավելությունը մեր կողմն էր: Բայց սա ֆուտբոլ է: Նրանք մեկ անկյունայինի խաղարկումից գոլ խփեցին: Երկրորդ կեսում փորձում էինք գրոհել, պրեսինգի դիմել:

Դրվագներից մեկում մեր օգտին 11-մետրանոց չնշանակվեց, բայց հետո կրկնապատկերը նայեցի և տեսա, որ պաշտպանը ձեռքով էր խաղացել: Մրցավարը կրկին ոչինչ չտեսավ… մենք նորից տուժում ենք այդ խնդրի պատճառով: Մրցակցի երկրորդ գոլը, միգուցե, նույնպես մրցավարական սխալի պատճառով էր: Իմ ֆուտբոլիստներն ասացին, որ այդ դրվագում խաղից դուրս էր:

Մենք վերջում պաշարել էինք մրցակցի դարպասը, բարձրից փոխանցումներ էինք կատարում, սակայն արդյունավետ հարված չհետևեց: Կարող եմ ասել, որ իմ թիմը վերջապես կարողացավ ամբողջ խաղի ընթացքում տրամադրված լինել պայքարին: Սա դեռ սկիզբն է, մենք դեռ կաշխատենք լավ արդյունքի համար»:

— Այսօր Ձեր թիմի եզրային պաշտպանները Սանոգոն ու Շահինյանն էին, ովքեր այդ դիրքի ֆուտբոլիստներ չեն: Ձեզ չե՞ն գոհացնում «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպաները, որ նման քայլի եք դիմում:

— Մեր եզրային պաշտպանները խնդիրներ ունեին, այդ պատճառով նման քայլի գնացինք:

— Հավաքականների դադարի ժամանակ խաղային ո՞ր գործոների վրա եք աշխատել և դրանք քանի՞ տոկոսով են իրագործվում:

— Ամեն օր աշխատում ենք ֆուտբոլային բոլոր դետալների վրա: Դժվար հարց է: Ֆուտբոլում շատ բան կարող է փոխվել: Հիմա դժվար պահ է, բայց մենք պետք է միասին լինենք, որ հաղթահարենք դժվարությունը:

— Կարծո՞ւմ եք նման խաղով կարո՞ղ եք Եվրոպա լիգայում հաղթել լյուքսեմբուրգյան «Ֆոլային»:

— Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար: Սա զգացողության հարց է: Վստահ կարող եմ ասել, որ այս իրավիճակը կփոխվի:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball