«Լիդսի» աղմկալի վերադարձն ԱՊԼ. 3 գոլ «Լիվերպուլին», բայց պարտություն Սալահի պատճառով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային օրվա գլխավոր հանդիպումը կայացել է «Էնֆիլդ» մարզադաշտում, որտեղ չեմպիոն «Լիվերպուլն» ընդունել է 16 տարի անց Պրեմիեր լիգա վերադարձած հեղինակավոր «Լիդսին»:

Մարսել Բիելսայի թիմը հանդիպման ընթացքում 3 անգամ հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն ամեն անգամ կարողացել է հավասարեցնել այն: Մոհամեդ Սալահի դուբլին ու Վիջիլ վան Դեյկի գոլին պատասխանել են Ջեք Հարիսոնը, Պատրիկ Բեմֆորդը և Մատեուշ Կլիխը:

Որոշիչ է դարձել 88-րդ րոպեին, երբ Սալահը հստակորեն 11-մետրանոց է իրացրել`  դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Ուշագրավ է, որ «Լիդսը» խաղի ընթացքում 3 հարված է կատարել դարպասին, իսկ Սալահը 4-րդ առաջնությունն անընդմեջ գոլ է խփում մեկնարկային տուրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով