Սոլոմոնով. «Կամպանյան դժգո՞հ էր մրցավարությունից, նա հաստա՞տ այս խաղը նկատի ուներ»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2:1):

«Եթե որևէ մեկն իմանար, եթե վերջին օրերին ինչերի մեջով ենք անցել… Կարող եմ միայն ասել, որ շատ հպարտ եմ իմ թիմով: Նույնիսկ չեմ ուզում տակտիկայի կամ սխեմաների մասին խոսել, մեր ֆուտբոլիստները պարզապես մտան դաշտ և ամեն ինչ թողեցին այնտեղ: Պետք է հատուկ մասնագետների հրավիրել, որ նրանք փորձեն հասկանալ, թե ինչպես էր հնարավոր այսքան կարճ ժամանակում սելեկցիա ու նախապատրաստություն անցկացնել: Մարզչի համար հաճույք է, որ գոլերը խփվում են մարզումների ժամանակ կատարված աշխատանքի շնորհիվ»:

— «Լոռին» բավականին համախմբված և մոտիվացված տեսք ուներ: Համաձա՞յն եք, որ «Արարատ-Արմենիային» այդ գործոններով գերազանցեցիք:

— Համոզված եմ դրանում: Այս խաղում նույնիսկ այնպիսի ֆուտբոլիստներ ունեինք, ովքեր անցած շաբաթ կարանտինի մեջ էին: Դա աննորմալ է: Մեր հարձակվողը կյանքում առաջին անգամ էր Բարձրագույն դիվիզիոնում խաղում (Կարապետ Մանուկյանը-խմբ.): Կան տղաներ, որոնք երբեք մեծ ֆուտբոլ չեն խաղացել, 3 ֆուտբոլիստ առաջին լիգայից էին եկել:

-Ձեր մրցակից թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան նշեց, որ մրցավարների գործոնը կարևոր դեր խաղաց գրանցված արդյունքում: Ի՞նչ կպատասխանեք նրան:

— Այսինքն մենք 5 դեղին ու 1 կարմիր քարտ ստացանք, և դեռ մրցավարները մե՞ր կողմից էին: Նա հաստա՞տ այս խաղի մասին էր խոսում: Մեծ ողջույն նրան:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball