Տիգրան Բարսեղյանի վաստակած 11-մետրանոցն «Աստանային» օգնեց շատ դժվարին հաղթանակի հասնել (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 8-րդ տուրում «Աստանան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Օրդաբասիի» նկատմամբ:

Հյուրերը հաշիվը բացել են 57-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարեղյանը 11-մետրանոց է վաստակել: Նշակետից չի վրիպել Ռունար Սիգուրյոնսոնը: 7 րոպե անց իսլանդացի ևս մեկ անգամ 11-մետրանոց է հստակ իրացրել:

Հետագայում տանտերերը կարողացել են Ժոաու Արաուխոյի գեղեցիկ գոլի շնորհիվ հաշիվը կրճատել, հետո մի քանի պահեր ունենալ պարտությունից խուսափելու համար:

Այս հաղթանակի շնորհիվ «Աստանան» 14 միավորով բարձրացել է երկրորդ տեղ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով