«Փյունիկի» առաջին հաղթանակը Հայաստանի առաջնությունում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
29-րդ րոպեին Վասպուրակ Մինասյանի սխալից օգտվեց Անտոն Կոբյալկոն և բացեց հաշիվը: Դա երևանցինրի առաջին գոլն էր մրցաշարում:
55-րդ րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումը դիպուկ հարվածով գոլի վերածեց փոխարինման մտած Արտյոմ Ավանեսյանը:
Այսպիսով, Արտակ Օսեյանի թիմն առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց և 4 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: