Նորեկների որակը. «Ուրարտուն» հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 4-րդ տուրում «Ալաշկերտ» – «Ուրարտու» հանդիպումը հատուկ պայմանավորվածությամբ կայացել է վերջինիս հարկի տակ: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հաղթել է 2:1 հաշվով:

9-րդ րոպեին «Ուրարտուի» նորեկներ Ուգոչուկվու Իվուն և Ջոնել Դեսիրեն գոլ են կազմակերպել: Նիգերացու լավ փոխանցումից հետո հարձակվողը մտել է տուգանային հրապարակ, որտեղ նրա նկատմամբ կանոնները խախտել է Ռիստո Միտրևսկին: Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստը հստակորեն իրացրել 11-մետրանոց հարվածը:

Ընդմիջումից հետո առավելությունն անցնել է Եղիշե Մելիքյանի թիմի կողմը և 57-րդ րոպեին Բրայան Գարսիայի փոխանցումից հետո զարմանալիորեն առանց հսկողության մնացած Ալեքսանդր Գլիշչը գրավել է իր նախկին թիմի դարպասը:

Այդուհանդերձ, հանդիպման հերոսը դարձել են «Լոռիում» իրենց համագործակցությունը հղկած Իվուն և Դեսիրեն: 70-րդ րոպեին կիսապաշտպանը պարզ իրավիճակում Տարոն Ոսկանյանից խլել է գնդակը և փոխանցել հարձակվողին, ով հանգիստ գրավել է գրեթե անպաշտպան դարպասը:

Գրիգորյանի թիմը վաստակել է 7 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան կարող է շրջանցել «Վանը» (6), որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Ալաշկերտը» 4 միավորով երրորդն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball