Պաշտոնական. «Արարատի» նախկին լեգիոները տեղափոխվեց «Ուրարտու»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Պավել Ստեպանեցի հետ, հայտնում է երևանյան ակումբի կայքը:

Ֆուտբոլիստը խաղացել է ռուսական և ուկրաինական մի շարք թիմերում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Ուրալ», «Մորդովիա» և «Ուֆա» ակումբներում։

Ստեպանեցի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում։

«Տպավորություններս բավական լավն են, դրական, բոլորը բարեկամաբար ընդունեցին ինձ։ Մեկ շաբաթ այստեղ անցկացնելուց հետո ինձ զգում էի՝ ինչպես տանը՝ բարեհամբույր աշխատակազմ, հիանալի մարզիչ ու լավ թիմ։ Կարճ ժամանակ եմ անցկացրել «Ուրարտուում», բայց արդեն դժվար եմ պատկերացնում ինձ այլ ակումբում։ Ամեն ինչ կանեմ սպասելիքներն արդարացնելու համար»,- ասել է պաշտպանը։

Ստեպանեցն «Ուրարտուում» հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball