Տիկնիզյանը մասնակցեց ռուսական գլխավոր դերբիին. հիասքանչ գոլը որոշիչ էր (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում կայացել է մոսկովյան գլխավոր դերբին` ԲԿՄԱ – «Սպարտակ» հանդիպումը: «Բանակայինները» կամային հաղթանակ են տոնել 3:1 հաշվով:

11-րդ րոպեին շեշետակի հարվածով հյուրերին առաջ է մղել էսեկիել Պոնսեն: 30-րդ րոպեին իսլանդացի Հյորդյուր Մագնուսոնը պատասխան գոլն է խփել: 45+1 րոպեին հաղթանակն է դարձել ԲԿՄԱ-ի առաջատար Նիկոլա Վլաշիչի շքեղ գոլը, երբ խորվաթը կարճ ժամնակում և փոքր տարածությունում հասցրել է գնդակը ձախից աջ ոքտին տանել ու փայլուն հարված կատարել:  90+1 րոպեին տանտերերի նորեկ Չիդերա Էջուկեն ամրապնդել է հաղթանակը:

ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում է եղել հայ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը: Նա փոխարինվել է 64-րդ րոպեին:

Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմը վաստակել է 13 միավոր և բարձրացել չորրորդ տեղ: Դոմենիկո Տեդեսկոյի թիմն առաջին պարտությունը կրեց և 14 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball