Մարաշլյանը գոլ է խփել հիանալի գրոհի ժամանակ (տեսանյութ)

MLS-ի 11-րդ տուրում «Լոս-Անջելեսը» 4:2 հաշվով առավելության է հասել «Պորտլենդ Թիմբերսի» նկատմամբ:
Կալիֆորնիացիների երկրորդ գոլը գրանցվել է հիանալի կազմակերպված կոմբինացիայից հետո: Այն եզրափակել է ձախ եզրից տուգանային հրապարակ ներխուժած Դիեգո Ռոսսի Մարաշլյանը:
Ուրուգվահայ հարձակվողի համար դա 5-րդ գոլն էր մրցաշարում: Նա լավագույն ռմբարկուին զիջում է ընդամենը 1 գոլով:
Երկու անընդմեջ պարտություններից հետո տարած հաղթանակի շնորհիվ «Լոս-Անջելեսը» վաստակել է 15 միավոր և Արևմտյան կոնֆերենցիայում բարձրացել չորրորդ տեղ: