Sport Mediaset. Լաուտարո Մարտինեսը տեղափոխվելու է «Ռեալ», «Բարսելոնայից» գաղտնի համաձայնություն

Իտալական Sport Mediaset-ն ապշեցուցիչ լուր է հրապարակել: Իտալական լրատվականը վստահեցնում է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը տեղափոխվելու է  Մադրիդի «Ռեալ»: 23-ամյա ֆուտբոլիստի գործակալներն Իսպանիայում բանակցել են ոչ միայն «Բարսելոնայի» հետ, այլ նաև «սերուցքայինների»: Վերջիներիս հետ նրանք արագորեն համաձայնության են հասել:

«Ինտերն» այդ տեղեկությունը գաղտնի է պահել, որպեսզի չխափանվի կատալոնական ակումբի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխությունը, որն արդեն ձևակերպման փուլում է:

Տրանսֆերը կազմելու է 100 միլիոն եվրո: Ի սկզբանե` «ներաձուրին» չի ցանկացել բաժանվել արգենտինացուց, սակայն հետո որոշել է նման խոշոր գումարը ծախսել գլխավոր մարզիչ Անտոնո Կոնտեի պահանջներն իրագործելու վրա: Մասնավորապես փորձ է կատարվելու գնել կիսապաշտպան Նգոլո Կանտեին, ում «Չելսին» գնահատում է 60 միլիոն եվրոյով: Բացի այդ, «Ինտերը» «Ռեալին» արագորեն կվճարի լատերալ Աշրաֆ Հակիմիի տրանսֆերի գումարը, ում ամռանը ձեռք է բերել 40 միլիոն եվրոյով:

Մեծ է հավանականությունը, որ Լաուտարոյի փոխարեն իտալացիները կվարձակալեն «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, ով Մադրիդում շատ քիչ խաղաժամանակ է ստանում:

Մարտինեսը երկար ժամանակ ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա», որպեսզի խաղա իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ, սակայն աստղային արգենտինացու հեռանալու շուրջ սկանդալից հետո ընտրել է «Ռեալի» տարբերակը: Մադրիդում նա տարեկան ստանալու է մոտ 8 միլիոն եվրո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball