Մարզային նոր դիրբիում որոշիչ դարձավ 90+1 րոպեին գրանցված գոլը (տեսանյութ)

Հայաստանի առաջնութան երկրորդ տուրից հետաձգված խաղում «Լոռին» ընդունել էր «Վանին»: Չարենցավանցիներն արտագնա հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով:

Միակ գոլը 90+1 րոպեին խփեց փոխարինման մտած Էդգար Մովսեսյանը: Նրան բաձրից փոխանցում կատարեց Էբերտ Կարդոսոն: Դարպասապահ Արտյոմ Գոմելոկն անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից, այնուհետև սայթաքեց, ինչը Մովսեսյանին թույլ տվեց գլխի ոչ ուժեղ հարվածով գրավել գրեթե անպաշտպան մնացած դարպասը:

Այսպիսով, մարզային նոր դերբիում հաղթելու շնորհիվ Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը վաստակեց 9 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Vbet Պրեմիեր լիգայում մրցաշարի նորեկ «Վանը» միակ թիմն է, որը միավոր չի կորցրել:

«Լոռին» 3 միավորով 7-րդ տեղում է:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball