RAC 1. Լուիս Սուարեսը չի տեղափոխվելու «Յուվենտուս»

???????? 5 ??????/????? (???): ???? ?????? ??? ???? ??????? .???/????????? ??????

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունը «Յուվենտուս» խափանվել է: Կատալոնական RAC 1-ը տեղեկացնում է, որ ուրուգվայցու տրանսֆերին խանգարել է իտալական անձնագիր ստանալու գործընթացի ձգձգումը: 33-ամյա ֆուտբոլիստը չի հասցնի Իտալիայի քաղաքացիություն ստանալ մինչև հոկտեմբերի 6-ը, երբ Չեմպիոնների լիգայում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կլինի: Այդ պատճառով թուրինյան ակումբը սկսել է այլ թեկնածուներին դիտարկել:

Այդուհանդերձ, Սուարեսի հեռանալը «Բարսելոնայից» շարունակում է մեծ հավանականություն ունենալ: Ուրուգվայցին այլ ակումբներից նույնպես առաջարկներ ունի:

Նշենք, որ Լուիսի կինն Իտալիայի քաղաքացի է, ինչը հարձակվողին հնարավորություն էր տալիս այդ երկրի անձնագիր ունենալ: Նա պետք է լեզվի իմացության քննություն հանձներ:

Ավելի վաղ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Սուարեսին հայտնել է, որ նրա հետ հույսեր չի կապում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball