Աննախադեպ քամբեքներ. Երկրորդ անընմեջ դիմակայությունում հաղթանակ` 1:3-ից հետո

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչում «Դենվեր Նագեթսը» կարողացել է «Լոս-Անջելես Կլիպերսի» դեմ դիմակայության որոշիչ` 7-րդ խաղում հաղթանակի հասնել: Արձանագրվել է 104:89 հաշիվը:

Այսպիսով, Մայք Մելոունի գլխավորած թիմը դարձավ NBA-ի պատմության առաջին թիմը, որը փլեյ-օֆֆում երկու անգամ դիմակայությունում 1:3 հաշվով զիջելուց հետո կարողացել է քամբեք կատարել և առավելության  հասնել` 4:3: Քառորդ եզրափակչում «Դենվերն» այդպիսի սցենարով հաղթանակ էր տոնել «Յուտա Ջազի» նկատմամբ:

Այսօրվա խաղում կրկին փայլել է ընթացիկ փլեյ-օֆֆի ամենաարդյունավետ բասկետբոլիստներից մեկը` Ջամալ Մյուրեը: Նա վաստակել է 40 միավոր, որոնցից 20-ը երկրորդ քառորդում, երբ նրա թիմը զգալիորեն զիջելիս է եղել հաշվի մեջ: «Նագեթսի» մյուս առաջատար Նիկոլա Յոկիչը ֆանտաստիկ թիիբլ-դաբլի հեղինակ է դարձել` 16 միավոր, 22 անդրադարձ և 13 փոխանցում:

Արևմուտքի եզրափակչում «Դենվերը» մրցելու է «Լոս-Անջելես Լեյկերսի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով