Աջ ոտքով խփած Մեսսիի հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Բարսելոնան» ընկերական խաղ է անցկացրել «Ժիրոնայի» հետ և առավելության հասել 3:1 հաշվով: 21-րդ րոպեին Լիոնել Մեսսիի շքեղ փոխանցումից հետո թիմի նորեկ Ֆրանսիշկու Տրինկաուն ստացել է գնդակը և այն ուղարկել Ֆիլիպե Կոուտինյոյին, ով գրավել է անպաշտպան դարպասը:

45-րդ րոպեին Մեսսին խաղը վերցրել է իր վրա և աջ ոտքի փայլուն հարվածով դարձել հոյակապ գոլի հեղինակ: Երկրորդ կեսի սկզբում (46) Սամուել Սաիսը կրճատել է հաշվի տարբերոթյունը:  51-րդ րոպեին «բլաուգրանայի» ավագի մեկ այլ հարվածից հետո անդրադարձ է եղել և գնդակը հայտնվել է դարպասում:

Այսպիսով, «Բարսելոնան» Ռոնալդ Կումանի գլխավորությամբ անկացրած երկրորդ ընկերական խաղում նույնպես հաղթել է: Չորս օր առաջ նույն 3:1 հաշվով պարտության էր մատնվել «Խիմնաստիկը»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով