Դավիդ Կամպանյա. «Վաղը խաղալու ենք Հայաստանի համար, դա շատ կարևոր է»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշի» դեմ հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս է տվել:

— Ի՞նչ կասեք «Ֆոլայի» մասին:

— Ֆիզկապես շատ ուժեղ թիմ է, բարձրահասակ: Իրենց առաջնությունում խաղում են պաշտպանությունից: Կարծում եմ` մեր դեմ նույն տակտիկայով կխաղան և շեշտը կդնեն հակագրոհների վրա:

— Կարծո՞ւմ եք «Արարատ-Արմենիան» ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ է վաղվա խաղին, թե՞ խնդիրներ կան: Վնասվածք ունեցողներ կա՞ն:

— Բացակայում են միայն որակազրկված Ումանեսը և Դամչևսկին, ով վնասվածք ունի: Բնականաբար, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ ենք: Այդուհանդերձ, վերջին բացասական արդյունքներն իրենց ազդեցությունն ունեցել են,  սակայն դա մեզ չի խանգարի վաղվա խաղում:

— Թիմի նորեկ Ջեյսոն Մարտինեսը պատրա՞ստ է վաղվա խաղին: Նրան ո՞ր դիրքում եք տեսնում և նրանից ընդհանրապես ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:

— Ջեյսոնը հիանալի ֆուտբոլիստ է, ունիվերսալ: Կարող  է խաղալ, հարձակվողի, ենթահարձակվողի, վինգերի և նույնիսկ կիսապաշտպանի դիրքերում: Մարտինեսն արագ է և կարող է շատ օգնել թիմին:

— Ձեր նշանակումից հետո «Արարատ-Արմենիան» արդեն 3 գոլ է բաց թողել ստանդարտ իրավիճկաներից (չհաշված 11-մետրանոցները): Ինչի՞ հետ եք կապում այդ խնդիրը, այն դեպքում, երբ «Լոռիում» աշխատելու ժամանակ դա Ձեր թիմի ուժեղագույն կողմերից մեկն էր:

— «Լոռին» ու «Արարատ-Արմենիան» անհամեմատելի են, որովհետև ֆուտբոլիստները տարբեր են: Այստեղ ավելի արագ խաղացողներ են, որոնք անհատական բարձր վարպետությամբ են առանձնանում: Միշտ կարելի է հաղթանակի կամ պարտության պատճառները գտնել և փորձել դրանք հետագայում ձեր օգտին օգտագործել: «Լոռիում» սկզբնական շրջանում կային խնդիրներ, որոնք լուծելու համար ժամանակ պահանջվեց: Միշտ ինչ-որ բան կառուցելու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր, քան քանդելու: Մեզ ժամանակ է հարկավոր գեղեցիկ ու լավ ֆուտբոլ խաղացող թիմ ստեղծելու համար: Մենք վաղը խաղալու ենք Հայաստանի համար, և դա շատ կարևոր է մեզ համար:

— Շարունակելո՞ւ եք այն մարտավարությունը, որը որդեգրել եք թիմի ղեկը ստանձնելուց հետո: Եթե այո, որքա՞ն կտևի թիմի ադապտացիան Ձեր թելադրած խաղաոճին:

— Շատ դժվար է ընդհանուր գնահատական տալ, ամեն խաղ յուրովի է: Ցանկացած մրցավեճում դրվագներ կան, որոնք ազդում են հետագա ընթացքի վրա: Կարող եմ ասել, որ այս թիմը պատրաստ է լավ ֆուտբոլ խաղալուն: Եթե դիտել եք «Լոռիի» դեմ նախորդ խաղը (1:2), նկատել եք, որ մեր օգտին ակնհայտ 11-մետրանոց չնշանակվեց: Նման դրվագները շատ են ազդում հանդիպման վրա: Մեզ պարզապես մի փոքր բախտ է հարկավոր գոլային դրվագներում: Թիմը «կոտրված» չէ, մենք ամեն ինչ դնելու ենք նժարին, բոլորը պատրաստ են ամբողջ ուժերը ներդնել հաղթանակի համար: Ամեն անգամ կողմնակի գործոններն ավելի շատ են ազդում ու այդպիսով բարդացնում մեր գործը: Բայց մեզ ընդամենը մեկ հաղթանակ է հարկավոր դրական էներգիա ստանալու համար: Հավատում եմ, որ լավ արդյունքի կհասնենք:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball