Վակուլենկո. ««Արարատ-Արմենիան» վաղը կցուցադրի այն ֆուտբոլը, որը երկրպագուները ցանկանում են տեսնել»

«Արարատ-Արմենիայի» ավագ Սերգեյ Վակուլենկոն մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշ» թիմի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին: Հեռավար կարգով ուղարկված հարցերին ուկրաինացին հետևյալ կերպ է պատասխանել.

— Ի՞նչ կասեք մրցակցի մասին և վաղն ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:

— Մարզիչը ցույց է տվել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը: Կարծում եմ` ֆիզիկապես և հոգեպես շատ լավ ենք պատրաստ, չնայած նրան, որ նախորդ խաղերում չենք հաղթել: Մենք այդ հանդիպումներում լավ խաղ ենք ցուցադրել, որոշ դեպքերում մեր բախտը չի բերել, եղել են այլ պատճառներ: Վաղը ցույց կտանք այն ֆուտբոլը, որը երկրպագուները ցանկանում են տեսնել, և վերջապես կհասնենք դրական արդյունքի:

— Ինչպե՞ս կգնահատեք Դավիդ Կամպանյայի հետ աշխատանքը: Ինչպիսի՞ մթնոլորտ է թիմում:

— Շատ լավ մարզիչ է նմանատիպ շտաբով: Նա մեզ նոր` եվրոպական պահանջներ է ներկայացնում, իսկ մենք փորձում ենք կատարել դրանք: Տղաների միջև հարաբերություններն հիանալի են: Մարզիչը մեզ հասկանում է, փորձում է յուրաքանչյուրի հետ լեզու գտնել: Թիմում մթնոլորտը լավ է, չնայած վերջին վատ արդյունքներին: Բոլորը դրական են տրամադրված, հոգեբանական փոս չկա: Վաղը խաղադաշտ դուրս կգանք, մեր, մարզչի, ակումբի ու երկրպագուների համար:

— «Արարատ-Արմենիան» «Օմոնիայի» դեմ խաղում խնդիրներ ուներ պաշտպանությունից կարճ փոխանցումներով դուրս գալու ժամանակ: Ըստ Ձեզ` այդ հարցում առաջընթաց կա՞:

— Չեմ կարծում, թե նման խնդիր կար «Օմոնիայի» դեմ խաղում: Այդ հանդիպման ընթացքում մրցակիցը գրեթե պահ չստեղծեց մեր դարպասի մոտ: Մեր խնդիրը գոլային պահերի ստեղծման ու իրագործման մեջ էր: Վաղվա խաղից առաջ հետևություններ ենք արել: Խաղադաշտ ենք մտնելու պայքարելու համար:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball