Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմերը դուրս մնացին Եվրոպա լիգայի

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցող այն արտասահմանյան թիմերը, որոնց կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, դուրս մնացին հետագա պայքարից:

Ղազախստանի չեմպիոն «Աստանան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է չեռնոգրիական «Բուդոչնոստին»: Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 2-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել:

Հայաստանի գավաթակիր «Նոային» առաջին փուլում հաղթած «Կայրաթը» հյուրընկալվել է Հայֆայի «Մաքաբիին» և զիջել 1:2 հաշվով: Ղազախական թիմի միակ գոլը խփել է Վագներ Լավը: Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների թվում:

Շվեդիայի գավաթակիր «Գյոտեբորգը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Կոպենհագենին»: Տանտերերի ավագ Անդրե Չալիշիրը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Շվեդական թիմը հաշվի մեջ առաջ է եղել, սակայն երկու գոլ է բաց թողել 83 և 85 րոպեներին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball