Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՖԻՖԱ-ն ներակայացրել է սեպտեմբերի 17-ի դրությամբ ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 1 նիշով և այժմ 101-րդ տեղում է (1215 վարկանիշային միավոր): Վերջին մեկ ամսվա ընթացքում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթել է Էստոնիային ու 1:2 հաշվով զիջել Հյուսիսային Մակեդոնիային:

Ազգերի լիգայում մեր մրցակիցներից Հյուսիային Մակեդոնիան` 66-րդ տեղում է, Վրաստանը` 89, իսկ Էստոնիան` 108:

Առաջատար քառյակը փոխոխության չի ենթարկվել: Առաջին տեղում Բելգիան է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան և Անգլիան:

Երկու տեղով առաջադիմել և 5-րդ հորիզոնական է բարձրացել Պորտուգալիան: Նրան հետևում են Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան և Կոլումբիան:

Ամենամեծ առաջընթացը գրանցել է Ռուսաստանը, որը 38-րդից բարձրացել է 32-րդ տեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով