Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել հարձակվողական ոճի 21-ամյա կիսապաշտպան Արմեն Նահապետյանը, հայտնում է երևանյան ակումբի կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայից» «Փյունիկ» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Նահապետյանը «Փյունիկի» սան է և թիմից հեռացել էր 2017 թվականին։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթել Արմեն Նահապետյանին։