Գեղամ Ղադիմյանը 9-րդ գոլը խփեց Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

Բելառուսի առաջնության 24-րդ տուրում «Նեմանը» 2:0 հաշվով հաղթել է «Մինսկին»:
38-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի փոխանցումը դեպի դարպասն է ընթացել և գոլի վերածվել:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար դա 9-րդ գոլն էր մրցաշարում: Նա նաև 4 գոլային փոխանցում է կատարել:
«Նեմանը» վաստակել է 44 միավոր և շարունակում է չեմպիոնական պայքարին մասնակցել: ԲԱՏԷ-ն ու Սոլիգորսկի «Շախտյորն» առաջ են ընդամենը 2 միավորով: